top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արսեն Թորոսյանը և Ելժան Բիրտանովը խոսել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի

առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:

Երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանը իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը:

Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի

հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ:

Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page