top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին

«Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարել և պահանջում է Նիկոլ Փաշինյանին դավաճանության համար պատասխանատվության ենթարկել:

Նրա խոսքով` Փաշինյանը պետք է ենթարկվի պատասխնատվության պետության և ազգի հանդեպ հանցագործությունների համար:

«Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք 2.5 տարի առաջ այս հարթակից խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասը բերեցին մեր գլխին, բարի լինեն, իրենց սխալն ուղղեն և նույն ձևով հավաքվեն այստեղ, այդ մարդուն կանչեն պատասխանատվության: Իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի հայրենիքի, պետության հանդեպ դավաճանության համար»,–ասաց նա։

Նրա խոսքով` ինքը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը, քանի որ նրան չի ընտրել:

«Իրավապահ մարմիններն էլ շատ լավ գիտեն, որ հանցագործություն է տեղի ունեցել: Ես իրավաբան չեմ, բայց գիտեմ, որ խորհրդարանական երկիր ենք: Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը ոչ մեկից չեն հարցրել, այսինքն՝ մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը, ինչը հանցագործություն է, սահմանադրական կարգի տապալում: Այդ մարդիկ, որ 2.5 տարի առաջ իրեն ընտրեցին, հիմա չպետք է նայեն, որ ցուրտ է, ձյուն է, նույն ձևով պետք է դուրս գան և պատասխանատվության կանչեն այդ մարդուն», -ասաց Զաքարյանը:

Նրա կարծիքով՝ գալիք իշխանությունը չպետք է ձևավորված լինի մեկ անհատի շուրջը, պետք է ձերբազատվել անհատի պաշտամունքից։

Հիշեցնենք` ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 23–ից անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրան էր միացել նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, որը երեկ դադարեցրեց հացադուլը։ Ավելի վաղ բժիշկները նրան նման խորհուրդ էին տվել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Նոյեմբերի 25-ին հացադուլին միանալու որոշում էր կայացրել նաև 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page