top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արմեն Փամբուխչյանը երկու շաբաթով արձակուրդ է մեկնել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը երկու շաբաթով արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

  1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 14-27-ը ներառյալ:

  2. Արմեն Փամբուխչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

0 comments

Comments


bottom of page