Search

Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Համբարձումյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։  «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia