Search

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին


Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան կազմավորման 70-րդ տարեդար­ձի առթիվ:

«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չի­նաստա­նի հետ բարեկամական հար­աբերությունների և քաղաքական երկ­խոսության հետևողական զարգացումը ու փոխ­­շահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտու­թյան և մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագա­վառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia