Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր սերբ գործընկերոջը մաղթե­լ է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարա­բերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար, հարաբերություններ, որոնք մշտապես հարստանում են առևտրատնտե­սական, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար և այլ ոլորտնե­րում համատեղ նախագծերով։

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: