Search

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նա գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցությունը դինամիկ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Գերմանիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ 

Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, հրատապ կարգով դատարանների մասին օրինագիծ է անցկացնում

Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը

Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: