Search

Արմեն Չարչյանը կվերցնի իր պատգամավորական մանդատը. Արամ Վարդևանյան


Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարակվելուց հետո պաշտպան Արամ Վարդևանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը:

Նա նաև ափսոսանք հայտնեց, որ արդարադատության հասնելը երկար տևեց՝ մեկ ամիս, որի ընթացքում անարդարության վկան եղան: Վարդևանյանի համոզմամբ՝ պրոֆեսորը երբեք չպետք է կալանավորված լիներ, բայց ի վերջո արդարությունը միշտ հաղթում է:

Պաշտպանը ներկայացրեց իրադարձությունների զարգացումները՝ նկատելով, որ դատավոր Մելիքսեթյանն առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց։

«Տիկին Մելիքսեթյանի վերաբերյալ եկեք ես գնահատական չտամ, ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ իրավաբանին կամ փաստաբանին, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյան արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, որ այս կալանավորումը ամեն կերպ փորձեց պահպանել Լուսինե Աբգարյանն էր: Նրա վերաբերյալ էլ ևս հարցրեք, թե քանի ծանր գործով է նա կարողացել իրականում դատավորին հարիր արդարադատություն իրականացնել, և հետո հարցրեք պարոն Միսակյանի՝ որպես դատավորի արդարադատություն իրականացնելու մասին և ամեն պատասխան կգտնեք»,- այս պնդումն արեց պաշտպան Արամ Վարդևանյանը:

Արմեն Չարչյանը ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png