top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հունաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնականն ու խորհրդականը մարտի 9–ին գործուղվում են Հունաստան։ Այս մասին տեղեկանում է կառավարության կայքից: «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով գործուղել Աթենք»,–նշված է որոշման մեջ: Պատվիրակությունը մեկնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Վերադառնալուց հետո ԱԽ քարտուղարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։

0 comments

Comments


bottom of page