Search

Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. գործն ուղարկվել է ՀՔԾ


Արդեն հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:  Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին: 

Վերոնշյալ հայտարարության վերաբերյալ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես՝ այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս եւ ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։ Այսքան բարի ու ջերմ, եւ ամենակարեւորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։ Ու ամենա-ամենակարեւորը՝ այդ ամենն անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից։ Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի»։ 

Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png