«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի
- Anews
- Nov 1, 2022
- 1 min read

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով` Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: ԱՆ-ից հայտնում են, որ Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը:
Kommentare