Search

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են արգելված իրերի հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ


Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից Anews.am-ին հայտնում են, որ խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է լինելու իր կողմից որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Լիոնում հանդիպումներ է ունեցել

Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ գործընկերոջը

Մահացել է ՌԴ նախկին փոխվարչապետը

Քննարկվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր

Արման Դիլանյանն ընդունել Պավել Չեպլակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: