top of page

Արմավիրի մարզում ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 7-ի

  • Nov 3, 2022
  • 1 min read


Արմավիրի մարզում ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Մեր տեղեկություններով միկրոավտոբուսում նաեւ ուսանողներ են եղել:


Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ:

 
 
 

Comments


bottom of page