Արմավիրի մարզի վթարի հետևանքով Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է
- Anews
- Nov 4, 2022
- 1 min read

Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ: Նշվում է՝ ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:
Comments