Search
Արման Թաթոյանը նոր աշխատանքի է անցել
Updated: May 28

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այս մասին տեղեկանում է համալսարանի կայքից։ Թաթոյանը այս տարվա հուլիսից լրիվ դրույքաչփով աշխատանքի կանցնի համալսարանի Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։ Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս Արման Թաթոյան դասավանդել է 2011-ից՝ դասավանդելով մարդու իրավունքներ և միջազգային քրեական իրավունք։ Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ 2013-2016 թթ․ եղել է արդարադատության փոխնախարար: 2016-2019 թթ․ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է որպես ժամանակավոր դատավոր: