Արման Թաթոյանը Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցում հանդիպել է ձմեռային հոսքի շրջանավարտներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցում հանդիպել է ձմեռային հոսքի շրջանավարտներին և վարել ինտերակտիվ ու հետաքրքիր դաս: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է Հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիայից:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հասարակության հետ անկեղծ և գրագետ հաղորդակցությունը, ինչպես նաև հետադարձ կապի անհրաժեշտությունը:
ՄԻՊ #Արման #Թաթոյանը պարբերաբար ակտիվ շփվում է հասարակության տարբեր խմբերի հետ, տեղում ծանոթանում խնդիրներին և հետևողականորեն նպաստում խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:
PR դպրոցի ուսանողների համար մեծ պատիվ է հանդիպել իր գործի գիտակ, արհեստավարժ մասնագետ, Մարդու իրավունքների իրական պաշտպան Արման Թաթոյանին:
Հանդիպման ընթացքում հանրային կապերի մասնագետները հնչեցրեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի բացատրելով երևույթներն ու իրավիճակները` պատասխանում էր բոլոր հարցադրումներին։
Արման Թաթոյանը վայելում է հասարակության իրական վստահությունը, դա փաստում են նաև Հայկական PR ասոցիացիայի գիտական ուսումնասիրություններն ու հարցումները:



