Search

Արման Բաբաջանյանը հանցավորության աճը կապում է դատական իշխանությունում տիրող իրավիճակի հետ


ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հայաստանում հանցավորության աճը համարում է դատական իշխանությունում օր առաջ խնդիրները չլուծելու արդյունք: Ապրիլի 28-ին տեղի ունեցած զինված միջադեպին:

Նա նկատեց, որ երեկ մինչև խորհրդարանը թեժ քննարկումների մեջ էր, Գավառում տեղի է ունեցել շատ տհաճ միջադեպ՝ մարդկային կորուստներով: Թեև դեպքի ամբողջական պատկերը մինչև հիմա չկա, սակայն նա ցանկություն հայտնեց գնահատական տալ ստեղծված իրավիճակին: «Դրա պատճառները և մեղավորությունը, կարծում եմ՝ որպես խորհրդարան, կիսում ենք, որ չենք կարողացել ժամ առաջ համարժեք քայլերով, լուծումներով առողջացնել դատական իշխանությունը, դատական իշխանության խայտառակ իրավիճակը: Եվ այս իրավիճակի ուղիղ հետևանք է հանցավորության աճը: Դատական իշխանության այդ վիճակն էլ պայմանավորված է Սահմանադրական դատարանի հարցը չլուծելու մեր անվճառականությամբ և ավելի հասուն լուծումներ գտնելու անընդունակությամբ»,-ասաց նա:


Արման Բաբաջանյանն առաջարկեց այս խնդրով ոստիկանապետ Արման Սարգսյանին հրավիրել Ազգային ժողով, որ պարզաբանումներ ներկայացվեն: Նա նաև կոչ արեց խորհրդարանին՝ իրենց զորակցությունը և աջակցությունը հայտնել ոստիկանությանը:

Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ապրիլի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Մահացել է 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որից հետո հարձակում էր տեղի ունեցել նաև հիվանդանոցի վրա։ Զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia