Search

Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի շատերի համար. Աղվան Վարդանյան


Կարծում եմ, որ հանրության մեծ մասն արդեն գիտակցում է այս իրավիճակի կործանարար բնույթը, որին տանում են տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է ընդդիմության շարունակական ակցիան:

«Կարծում եմ, որ սա միայն սկիզբն է, եւ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ ավելի շատ կլինեն: Արթուր Վանեցյանի նախաձեռնությունը պետք է օրինակ ծառայի շատերի համար: Վստահ եմ, որ առաջիկա օրերին նման նախաձեռնություններ եւ ակցիաներ ավելի շատ են լինելու, եւ դա կբերի համընդհանուր ընդվզման եւ մեր ընդհանուր խնդրի լուծման»,- ընդգծել է Վարդանյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ուշ չէ համընդհանուր ընդվզում սկսելու համար, քանի որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարել է հետագա քայլերի մասին, Վարդանյանը նշել է, որ երբեք ուշ չէ՝ անկախ տեղի ունեցածից. «Մենք հասել ենք մեծ եւ վտանգավոր կետի, եւ ապագա իշխանությանը հսկայական դժվարություններ են սպասվում, սակայն ես վստահ եմ, որ դա լինելու է ազգային եւ պետական մտածողությամբ, պրոֆեսիոնալ իշխանություն, որը մտածված քայլերով կկարողանա վերականգնել մեր արժանապատվությունը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում՝ հանուն Արցախի:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png