Search

Արթուր Վանեցյանին և նրա համակիրներին է այցելել նախկին արտգործնախարար Արա Այվազյանը


Երևանի Ազատության հրապարակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և նրա համակիրներին է միացել ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, այս մասին պարզ է դառնում Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Մեզ միացավ Արա Այվազյանը»,– գրել է Վանեցյանը և գրառմանը կից լուսանկար հրապարակել։

Արա Այվազյանը արտգործնախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 18-ին, իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել է, որ անժամկետ բողոքի ակցիաներ են անելու: Մինչ այդ Ազատության հրապարակում նստացույց էր սկսել «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։

Ավելի ուշ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարել էին անժամկետ հացադուլի մասին։

Այսօր Արթուր Վանեցյանն ու իր համակիրները իրազեկման ակցիա են անցկացրել Երևանի փողոցներում։ Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ նորից վերադարձել Ազատության հրապարակ։ Քայլերթի ընթացքում նրանք վանկարկում էին «հայեր, միացեք»։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png