Search
Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ. հարցաքննվել է վկայի կարգավիճակով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու։ Այս մասին տեղեկությունը հաստատեց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Նա նշեց, որ Վանեցյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ «Պարոն Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ անձամբ իրեն չվերաբերող գործով», - ասաց Սոս Հակոբյանը։