Search

Արթուր Թովմասյանն ընդունել է Կորսիկա այցի հրավերը


Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրասիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները: Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում: Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին՝ կատարած աշխատանքի համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ․ 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին: ԱՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։ Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՀ կառավարությունը ջանում է օր առաջ լուծել 10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները: Արթուր Թովմասյանը շեշտել է, որ թեպետ առկա են ՀՀ-ից, Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ: ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։ Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության ՊԲ դերը՝ որպես արցախահայության անվտանգության հուսալի երաշխավորների։ «Արցախը երբեք չի եղել ու չի լինի Արդրբեջանի կազմում: Այն որպես կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։ Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին: Իր հերթին Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: ԱՀ Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչումը։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png