Search

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։ Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ունեցած անսակարկելի գործունեությունը։ Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ- Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։ Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png