Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների հետ
Հոկտեմբերի 13-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում Ազգային- ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան ստեղծված իրավիճակը։ Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտել է համայն հայության՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության միակամ դիրքորոշումը և միասնաբար գործելու կարևորությունը։ Անդրադառնալով Արցախի ժողովրդի անվտանգության պահպանմանն ու ապահովմանը՝ ԱԺ նախագահը կարևորել և ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունն ու դերակատարությունը։ Արցախի-ժողովրդավարական բևեռի այն տեսակետը, որ Արցախի և արցախահայության անվտանգության համար կարևոր է Արցախում արևմտյան խաղաղապահ և հումանիտար ուժերի ներկայությունը, ԱԺ նախագահը տեսանելի չի համարում։
Comments