Search
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր՝ հիվանդանոցում: