top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արեւմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում․ Պուտին


Արեւմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, Խորհրդային Միության փլուզման արդյունք են, հինգշաբթի ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: «Մենք դա էլ գիտենք, որ Արեւմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում»,- ասել է նա։ «Բայց մեզ եղածն էլ բավական է»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ «Բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։ Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունքն է, այդ ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:

0 comments

Commenti


bottom of page