Search

«Արդարություն» կուսակցության հայտարարությունը գույքահարկի փոփոխությունների մասին


Հանուն Հզոր Հայքի Պետությունը կարող է հզոր լինել երբ հարուստ է և ունի պահանջատեր ու պատասխանատու Քաղաքացիներ: Պետության միջոցները հիմնականում գոյանում են հարկերից: Բոլորս ենք պարտավոր վճարել հարկեր մեր ունեցվածքին՝ գույքին, նյութական արժեքներին և եկամուտներին համապատասխան: Մարդու սոցիալական վիճակը պետք է որոշվի ոչ միայն այդ պահին ստացվող եկամուտներով, այլև նրա կողմից տիրապետվող գույքով, դրամական միջոցներով և այլ նյութական արժեքներով: Չի կարելի այսրոպեական, նեղանձնական, քաղաքական շահերից ելնելով վարկաբեկել այնպիսի գաղափարներ և բարեփոխումներ, որոնք կենսական կարևորություն ունեն պետության հզորացման համար: Հաշվի առնելով վերը շարադրյալը Կոչ ենք անում բոլոր քաղաքական միավորներին և անհատներին 1. Դադարեցնել քարոզչական այնպիսի քայլերը, որոնք խրախուսում են հարկերի չվճարում, պետության և պետական ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: 2. Մշակել և հրապարակել առաջարկներ, որոնք կնպաստեն բարեփոխումների ընթացքում առաջացող խնդիրների և դժվարությունների հաղթահարմանը, ոչ թե պահանջել բարեփոխումների չեղարկում: Առաջարկում ենք 1. Մինչև 1991թ. կառուցված շենքերում բնակարանների համար, որոնց սեփականատերը չի փոխվել կամ ժառանգություն է ստացել, գույքահարկի նոր դրույքաչափը կիրառել աստիճանաբար ավելացնելով 10 տարվա ընթացքում: Այդ ընթացքում օտարման դեպքում նոր դրույքաչափը կիրառել օտարման օրվանից: Նշված տարբերակումը կիրառել միայն բնակարանների վրա, ավտոտնակները և այլ շինությունները հարկվում են նոր համակարգով: 2. Սահմանել անհատական մոտեցման համակարգ, երբ Քաղաքացին կարող է դիմել համայնքին և նրա անհատական որոշմամբ ստանալ որոշակի հետաձգումներ, զեղչեր և այլ արտոնություններ: 3. Գույքահարկի գծով հավաքվող գումարների ծախսման համար սահմանել հստակ ուղղվածություն՝ բնակֆոնդի թարմացում, բարեկարգում, զարգացում: 4. Բարեփոխումները պետք է իրականացվեն համալիր՝ եկամտահարկ, շահութահարկ, գույքահարկ, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրում, բժշկական և կենսաթոշակային պարտադիր ապահովագրություն և այլն, ուստի հանրային լայն քննարկմամբ արագացնել գործընթացները մյուս ուղղություններով նույնպես՝ վերջնական փաթեթային բարեփոխումները ներդնելով 3-5 տարվա ընթացքում:

01.07.2020թ

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png