Արդարադատության նախարարությունը նոր հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ հարցում է կազմակերպել
- Anews
- Aug 2, 2022
- 1 min read

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Նախարարությունից հայտնում են, որ աշխատանքն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներգրավմամբ: Հակակոռուպցիոն քաղաքականության նշված փաստաթղթերի մշակման գործում ներդրում ունենալու ցանկության դեպքում՝ խնդրում ենք լրացնել ստորև բերված հարցաշարը՝ ներկայացնելով Ձեր տեսակետը առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։ Ընդհանուր տվյալների հավաքագրումը նախատեսված է ներգրավվող շահագրգիռ անձանց ժողովրդագրական պատկերը ստանալու համար։ Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններով յուրաքանչյուր հարցի ներքո՝ խնդրում ենք լրացնել առավելագույնը երեք պատասխան՝ ամեն խնդիրը/առաջարկը շարադրելով առանձին տողում։ Առավել ծավալուն դիտարկումներն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել anti-corruption@moj.am էլեկտրոնային հասցեով՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում հարցաշարի վերջում՝ «Այլ դիտարկումներ / առաջարկություններ» դաշտում, ինչպես նաև՝ լրացնելով էլեկտրոնային հասցեն, ըստ անհրաժեշտության, հետադարձ կապ ապավելու նպատակով: Հարցաշարը՝ այստեղ:
Comments