Search

Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Կենսագրություն Կամո Նորիկի Սահակյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Աշխատանքային գործունեություն 2005-2007թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում 2007-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /ՀԿԳ քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ III.2013-XII.2013թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ 2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ 2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ 2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ 2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 2022թ. հունվարի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png