Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
- Anews
- Jan 3, 2023
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հատուկ մանկավարժի եւ լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաեւ ներառական կրթության եւ հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:
Նա միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների եւ կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:
2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:
Comentários