Search

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: