Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է է որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Այս մասին նա գրել է Twitter –ի իր միկրոբլոգում։
«Սա պատմական այց է այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց աջակցել կարիքավոր հարևանին: Հուսանք, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան կլինի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կլաարը:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Նշենք, որ Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ:
Comments