Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ եւ նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի գործերի հավատարմատարները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը, ԵՄ պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԽ երեւանյան գրասենյակի ու դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ: Խորհրդարանի ղեկավարն իր բացման խոսքում նշել է, որ անձամբ հետաքրքված եւ ներգրավված է լինելու բոլոր միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերի համակարգման գործին, ինչն իր կարծիքով հաջողության հասնելու փորձված գրավական է: Վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման ծրագրի հաջողված փորձառությունը՝ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է ջանքերի համադրման եւ միասնական ծրագիր իրականացնելու համանման մոտեցում որդեգրել՝ նպատակ ունենալով իրականացվող եւ նախապատրաստվող ծրագրերի լավագույնս համակարգման միջոցով գրանցել ցանկալի արդյունքներ: Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին նման կառուցողական եւ նախաձեռնողական մոտեցման համար՝ ներկայացնելով նաեւ այն հիմնական ծրագրերն ու ներգրավվածության այլ ձեւաչափերը, որոնք հնարավոր են յուրաքանչյուր առանձին գործընկերոջ դեպքում: ՄԱԿ Միջազգային զարգացման ծրագրի կողմից ներկայացվել է Խորհրդարանական աջակցության միասնական ծրագրի հայեցակարգը, որը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների եւ միջազգային մի շարք գործընկերների սերտ համագործակցությամբ:Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հաջորդ քայլերի եւ ժամկետների վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնառություն ստանձնել փնտրելու եւ գտնելու ներգրավման նոր հնարավորություններ: