Արարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ
- Anews
- Nov 10, 2022
- 1 min read

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
Comments