Search

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Դերեկ Միտչելի հետ


Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

Արարատ Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների քաղաքական մասնակցության բարձրացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png