Search
Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե. Հանդիպելու է Լավրովի եւ Բայրամովի հետ

Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։