Search

Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան


Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին իր ֆեյբսուքյան էջում հայտնում է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ) Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։ Կեցցե՛ Ազատությունը Կեցցե՛ Անկախությունը Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- գրել է նա:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png