Search

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: նախաձեռնության նպատակները՝ երկրի ղեկավարը նախ արժևորել է օրվա խորհուրդը և շնորհավորել հանդիպման մասնակիցներին Գրքի տոնի առթիվ, ապա անդրադարձել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Արցախի և Մայր Հայրենիքի առջև: Նախագահի խոսքով՝ դրանց դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միավորել համայն հայության ներուժն ու ջանքերը։ Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել տարբեր գործիչների՝ մեկ հարթակում ի պաշտպանություն Արցախի հանդես գալու նախաձեռնությունը, ընդգծել, որ հատկապես հետպատերազմյան ծանր խնդիրների հաղթահարման համար մեծ է հայկական տարբեր շրջանակների աջակցության անհրաժեշտությունը։ Նախաձեռնության հեղինակները Նախագահին են ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև տեղեկացրել, որ ազգային շահերի պաշտպանության գործընթացի մեկնարկը տրվելու է Արցախ կատարած այցն ամփոփող հայտարարությամբ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Արցախի պահանջները միջազգային հանրությանը հասցնելու և արցախահայության շահերը ներկայացնելու կարևոր գործին: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին․ ծավալվել է շահագրգիռ քննարկում:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png