top of page

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը

  • Nov 19, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանակերտ ժամանած պաշտոնական  պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ հանդիպմանը քննարկվել են  ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական ուժի ներկայացուցիչների  պարբերական այցերն Արցախ և դրանց ընթացքում ծավալվող  բովանդակային քննարկումները:


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Նա այդ համատեքստում ընդգծել է Ստեփանակերտում ռուսական մշակութային կենտրոնի բացմանն աջակցելու օրինակը, ինչը լավագույնս նպաստելու է հայ և ռուս ժողովուրդների միջև մշակութային, կրթական ու հոգևոր կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

 
 
 

Comments


bottom of page