Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է ունեցել
- Anews
- Dec 16, 2022
- 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ԱՀ նախագահի աշխատազմը հայտնում է, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
Comments