Search

Արայիկ Հարությունյանը Քարվաճառում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:

Երկրի ղեկավարը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով: Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև Քարվաճառի կենտրոնական ճանապարհը:

Այնուհետև նախագահը շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել ավստրալահայ համայնքի կողմից տրամադրված միջոցներով՝ 15 առանձնատների, պետական ֆինանսավորմամբ՝ 48 բնակարանանոց նոր երկու թաղամասերի, բարեգործական և պետական համաֆինանսավորմամբ՝ շրջկենտրոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև սալապատման և հին ավերակների ապամոնտաժման աշխատանքներին: Հանրապետության նախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ Քարվաճառի զարգացման համար դրանք էական նշանակություն ունեն: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը շրջանի համայքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են համայնքների խմելու ջրին, գիշերային լուսավորությանը, կարիքավոր ընտանիքների առանձնատների վերանորոգման նպատակով պետական միջոցներից շինանյութի հատկացմանը վերաբերող և մի շարք այլ օրախնդիր հարցեր:

Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: