Search

Արայիկ Հարությունյանը քաղաքական դաշտում հայտնվեց որպես մեծամիտ քաղաքական գործիչ. Խաժակյան


«Առավոտը» գրում է. «ԱԺ շենքի մոտ ի աջակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի, բողոքի ցույցը թեժ ընթացք ստացավ: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ձախողել է ու Նիկոլ Փաշինյանը հակված չէ ձախողած կադրերին ազատել աշխատանքից. «Մենք շեշտում ենք ձախողումների աննախադեպ բնույթը: Կարող էինք, չէ՞, անդրադառնալ տարածքային զարգացման նախարար Պապիկյանին, բայց չկա դժգոհություն նրանից: Արայիկ Հարությունյանը քաղաքական դաշտում հայտնվեց որպես մեծամիտ քաղաքական գործիչ, երբ իրեն թույլ է տալիս անգամ ուսուցչին ասել՝ դե կարո՞ղ եք այդքանը անգլերեն ասել, դրանից հետո նա պետք է ներողություն խնդրեր: Արայիկ Հարությունյանին ուղղված դժգոհության պատճառն իր ամբարտավան կեցվածքն է, երբ ասում է՝ ես կասեմ, ես կորոշեմ՝ երբ է իմ հրաժարական տալու պահը, իսկ բողոքող խմբերը մեկը քոչարյանական է, մեկը դաշնակցական, հանրապետական: Դա ձախողումները քողարկելու քաղաքականություն է»: Իշխանական թեւից տեսակետներ կան, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ուղղորդված է: Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Հարցադրումը վերաբերում է նրան, որ քանի որ իշխանությունը ունի պլաններ, որ նա պետք է փոխվարչապետի պաշտոնին նշանակվի: Բայց հրաժարականից հետո Արայիկ Հարությունյանը ոչ միայն չի կարող ավելի բարձր պաշտոն զբաղեցնի, այլ նաեւ չի կարող լինել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ»: Մեր հարցին, թե ինչու կրթության ոլորտի պատասխանատուների դեմ ցույցեր չէին անում այն ժամանակ, երբ կրթության ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները կուսակցականացվել էին, ծառայեցվում էին ընտրություններին ձայն բերելու համար՝ Խաժակյանը պատասխանեց. «Որովհետեւ գնահատականը տրված է: Իրավիճակն այդպիսին էր, հեղափոխությամբ դա ամրագրվեց: Հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մենք պետք է կրկին արձանագրումներ անենք, որ շարունակվում են բուհերի վրա քաղաքական իշխանությունների ազդեցությունները, դպրոցների, մանկապարտեզների տնօրենների: Բազմաթիվ դեպքեր կան, երբ բուհի ինքնավարությունն այնպես է խաթարված, որ դա տեսանելի է հանրությանը: Այն ժամանակ դա փոխադարձ համաձայնությամբ գողտու էին անում»»:




Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: