Արայիկ Հարությունյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր
- Anews
- Mar 14, 2023
- 1 min read

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին եւ շնորհավորել նրան նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Comments