top of page
Search

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Բակո Սահակյանին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի ՛ Բակո Սահակի Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս՝ Ձեր հոբելյանի կապակցությամբ: Ձեր կյանքի մի զգալի հատվածը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությանը: Մեկ անգամ ևս արձանագրում եմ, որ Ձեր առաջնորդությամբ ավելի քան մեկ տասնամյակ Արցախի Հանրապետությունը ունեցել է իր զարգացման ու առաջընթացի լավագույն տարիները:

Շնորհակալ եմ մեր համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ՝ վաստակած հանգստի պայմաններում անգամ Ձեր կուտակած երկարամյա փորձն ու գիտելիքները շարունակելու եք ծառայեցնել ի շահ մեր ժողովրդի և պետականության ամրապնդման:

Ձեր կյանքի այս նշանակալի օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ներդաշնակություն և երկար տարիների կյանք»:

 
 

Comments


bottom of page