Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 27-ի դասացուցակը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Մարտի 27-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Մայրենի (4-րդ դասարան) Թեմա՝ Լեոնարդո դա Վինչի, «Դեղձենին»

Հայոց պատմություն (7-րդ դասարան)

Թեմա՝ Կիլիկյան Հայաստան․ Լևոն Մեծագործ, պետության զարգացում

Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)

Թեմա՝ Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգները

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ Մաթեմատիկա. Գծային հավասարումների համակարգ, գծային հավասարումների համակարգի լուծում Ֆիզիկա. Անկյան տակ նետված մարմինների վերաբերյալ խնդիրների լուծում

ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝

14։00 - Բնագիտություն (6-րդ դասարան), թեմա՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

14։30 - Կենսաբանություն (9-րդ դասարան), թեմա՝ Միջավայրի կենսածին գործոնները

15։00 - Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Տերյան, «Աշնան» բանաստեղծություն

15։30 - Մայրենի (5-րդ դասարան), թեմա՝ Հնչյունափոխություն»: