top of page

Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ

  • Anews
  • Jan 9, 2023
  • 1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները: Համաձայն որոշումների հաստատվել են՝ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, Արման Հակոբջանյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, Գրիգորի Մարտիրոսյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով: Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն. Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ), Հրանտ Սաֆարյան՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար, Սուրեն Գալստյան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Վահրամ Բաղդասարյան՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

 
 
 

Comments


bottom of page