top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արամ Վարդևանյանը` Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մասին


«Վենետիկ հանձնաժողովը ծանոթանալով 300.1 հոդվածի դրույթներին՝ արձանագրել է, որ դրանք այն աստիճանի անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձևակերպված ու առհասարակ դրանց չի անդրադարձել»․ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձևակերպմամբ, որը կա ՀՀ-ում, միջազգային փորձում չկա: «Վենետիկի հանձնաժողովն իր եզրափակիչ հատվածում արձանագրել է, որ երբ նման տեսակի լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ նման ռիսկեր պարունակելիս դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձևով՝ հօգուտ անձի իրավունքների»: Մանրամասները՝ տեսանյութում:


0 comments

Comments


bottom of page