Search

Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար. դատարանը հրապարակել է դատավճիռը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, հունիսի 4-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին արդարացնելու մասին դատավճիռը է կայացրել։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Ըստ դատավճռի՝ Արամ Հարությունյանի ելույթը չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, եւ որպես այդպիսին՝ նաեւ ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետեւաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո:

Դատարանն արձանագրել է՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետեւություն անել, որ Արամ Հարությունյանին ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, քանի որ գործով ձեռք բերված եւ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն ամբաստանյալի անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու եւ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Հետեւաբար նախաքննական մարմնի հետեւությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջության վրա, այլ հակասում են դրանց, ուստի հիմնավորված ու պատճառաբանված չեն դատական նիստի ժամանակ մեղադրողի այն դիրքորոշումը, որ Արամ Հարությունյանի առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով եւ այն ճիշտ է որակված:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Youtube կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տեւողությամբ տեսանյութում Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետեւ դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png