«Արամ Խաչատրյան» համերգասրահի այցելուներն այսուհետ կկարողանան օգտվել վերելակից

«Արամ Խաչատրյան» համերգասրահի այցելուներն այսուհետ կկարողանան օգտվել վերելակից: Այսօր՝ նոյեմբերի 18–ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տեղադրած վերելակի բացման արարողությունը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով, ծրագիրը կարեւորվում է նաեւ համերգասրահի շենքում հենաշարժական խնդիրներ ունեցողների եւ տարեցների տեղաշարժի ապահովման առումով: Այդկերպ նրանք ոչ միայն հեշտությամբ կայցելեն մշակութային օջախ, այլեւ կօգտվեն նկուղային հարկում գտնվող սանհանգույցներից: Վերելակի արդյունավետության հանգամանքն ընդգծեց նաեւ «Արամ Խաչատրյան»
համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը:
Նշենք, որ համերգասրահում վերելակի տեղադրումը ֆինանսավորվել է Նիդերլանդների «Հայաստան» հիմնադրամի կողմից:
Comments