Search
Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Կառավարությունն իր այսօրվ՝ հունիսի 17-ի նիստում որոշեց Արամ Թանանյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։ Թե որն է Թանանյանի ազատման պատճառը՝ հայտնի չէ: Հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Նշենք, որ Արամ Թանանյանը Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։