top of page

Արամ Ա-ն և Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են իրանահայությանը և ընտրություններին առնչվող հարցեր

  • Sep 6, 2022
  • 1 min read


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուջդապի Ամանիին: Հանդիպման ընթացքում արծարծվել են Իրանի հայությանը եւ Լիբանանի առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման եւ յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս: Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրութիւնը եւ թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի եւ երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page